Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. «Իմ Աստվածն ասում է` շնորհակալություն հայտնիր նրանց, ովքեր քեզ թշնամություն են ուզում անել»

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. «Իմ Աստվածն ասում է` շնորհակալություն հայտնիր նրանց, ովքեր քեզ թշնամություն են ուզում անել»
04.12.2012 | 18:35

Այ, էսպիսի երկարատև, ծանր, մաշող մարտավարություն էի ընտրել գովազդային իմ պայքարում` ընդդեմ ԲՀԿ-ի:

Սա իմ` ֆեյսբուքյան-պաշտոնական պատասխանն է Չեմբերլենին, որը մի քանի անգամ կթարմացնեմ, որից հետո ինձ պիտի նայեք «Արմենիայով» (էս մասին էլ առանձին «հայտարարությամբ» հանդես կգամ):

Ուստի` ուշադրություն:

Նախ` Տիգրան Ուրիխանյանին ասեմ. Տիգրան ջան, էս անգամվա գովազդն էս ի՜նչ ղդար լավիկն էր: Հասկանո՞ւմ ես, մի ողջ կուսակցություն, որն էս ազիզ օրով Բրյուսելում ճակատագրական հանդիպումների է, Հայաստանում մնացած իր ողջ մարմնով
պայքարում է անհատ լրագրողիս դեմ:
Եվ ես, ուրեմն, պաշտոնապես հայտարարում եմ` շոյված եմ, շոյված եմ, շոյված եմ: Անպատմելի: Հանաք բան չի, սույն կուսակցությունն ունի` ա) 450 հազար համակիր: բ)Երկրորդ քաղաքական ուժն է Հայաստանում: գ)Շուտով նախագահի թեկնածու կունենա: դ)Որն էլ, հնարավոր է, դառնա ՀՀ նախագահ: Բա՜: ե)Ունի հինգ հարյուր հազար անդամ, և բոլորով ոտքի վրա այսօր պայքարում են իմ դեմ:
Մերսի՜: Ծափ-ծափ-ծափ: Առաջ ձեռքերը, հետո ոտքերը` ծափ-ծափ-ծա՜փ:
Հ.Գ. Հարգարժան պարոն Ուրիխանյան, ես շատ լավ հասկանում եմ, թե Ձեր գրի հետևում ում սուբլիմացիան է թաքնվել: Եկեք ազնիվ լինեմ Ձեզ հետ և ասեմ. ամեն անգամ Ձեզ նետում են լրագրողների հետ «տետ ա տետ» պայքարի` փորձելով մեզ «գովազդելու» հաշվին իրենց ձեռքերը տաքացնել: Որպեսզի փոխադարձենք, Ձեզ իզգոյացնենք (նկատել եք` իրենք երբեք նման խաղի մեջ չեն մտնում):
Ոչ իրենց, ոչ Ձեզ հետ չեմ մտնելու այդ խաղի մեջ: Չեմ անելու այն, ինչ «պրոյեկտը» կազմողներն ուզում են ստանալ ինձնից: Պահպանելու եմ Ձեզ, ինչպես պահպանում եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետև իր երեսին ասում եմ ճշմարտությունը, ինչը ոչ ոք չի անում Ձեզ մոտ և ընդհանրապես, ինչի համար ինքն առնվազն պետք է շնորհակալ լինի ինձ:
Եվ ուրեմն, Տիգրան Ուրիխանյան, ինչպես աշխատել եմ Ձեզ հետ` նորմալ, քաղաքակիրթ (չեք կարող «չէ» ասել. գտեք Ձեր մեջ այդ ուժը ասելո` այո, այդպես է) շարունակելու եմ աշխատել նույն կերպ:
Անշարժը ես եմ, իմ շուրջն է շարժումը տեղի ունենում: Իմացեք: Պատճառն էլ չեմ ասի:
Կանխավ շնորհակալություն: Բոլորիցդ: Իմ Աստվածն ասում է` շնորհակալություն հայտնիր նրանց, ովքեր քեզ թշնամություն են ուզում անել:
Հայտնում եմ:

Դիտվել է՝ 2290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ